
Առաջին կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցելու համար դիմել է 108 մարդ

2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցելու համար դիմել է 108 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ ամենից շատ ապաստան հայցելու համար դիմել են Իրաքից՝ 44 մարդ: Իրաքին հաջորդում է Յեմենը, որտեղից Հայաստանում ապաստան հայցելու համար դիմել է 16 մարդ: Նշված ժամանակահատվածում Իրանից դիմել է 13, Սիրիայից՝ 11, Բանգլադեշից՝ 7, Ուկրաինայից՝ 6, այլ երկրներից՝ 11 մարդ: Նշված ժամանակահատվածում ապաստան հայցողների թվում մինչև 17 տարեկան է 29 մարդ:
Առաջին կիսամյակում փախստականի կարգավիճակ է տրվել 52 անձի: