Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը:
Հայաստանից, տասնյակ երկրներից արդեն որոշակի ճանապարհ անցած ու դեռևս գաղափարի փուլում գտնվող շուրջ 130 ստարտափ յոթ օր շարունակ Սևանի ափին կատարելագործել են իրենց ծրագիրն ու ներկայացել մասնագիտական ժյուրիին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:
ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ:
Ոստիկանության բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրոնիկոն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները:
ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն. 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը:
2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին:
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում, և կրակն արագությամբ մոտենում է ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին:
Հեղինակային և հարակից իրավունքներ։ Թեմատիկ անդրադարձ:
Հուլիսի 29-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ԳԱԶ-27057» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Երևանյան խճուղում բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 49-ամյա ուղեւոր Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հուլիսի 30-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 53 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ:
Հուլիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«2007 թվականին, երբ ՄԱԿ-ում ստեղծվեց ժամանակակից ստրկության ձևերի հատուկ մանդատը, ՄԱԿ-ը ցանկանում էր ասել, որ ստրկությունը դեռ կա, չի վերացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը:
Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով, սակայն այն չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից: