Կոյուղաջրերի պատճառով ձմեռվա պահուստը օգտագործել հնարավոր չէ
Անի թաղամասի 5 Ա շենքի բնակիչները առավոտից դիմել են բոլոր հնարավոր միջոցներին` պատասխանատու մարմինների ուշադրությունը շենքում առաջացած խնդրի վրա սևեռելու համար: Վնասվել են շենքի կոյուղատար խողովակները:
Կոյուղատար համակարգն, ըստ բնակիչների , շարքից դուրս է եկել խցանումների պատճառով: Խնդրի մասին տեղեկացրել են ոլորտի պատասխանատուներին:
«Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները խնդիրը մասնակի են կարգավորել՝ մաքրման աշխատանքներ իրականցնելով միայն այն հատվածում, որն ընկերության պատասխանատվության տակ է գտնվում: Իսկ նկուղը, որը ողողված է կոյուղաջրերով, բնակիչների համար մնում է անհասանելի: Ինչպես բնակիչներն են նշել, ձմեռվա համար նկուղում ամբարած պարենային մթերքն այլևս պտանի չէ օգտագործման համար:
«Գարուն» համատիրության աշխատակիցները ևս այցելել են նշված շենք՝ նկուղներում առկա խնդիրներին լուծում տալու համար:
https://www.youtube.com/watch?v=C7i6sgszBJU