
Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ԵՊՀ-ում կստանան լրացուցիչ 20 % զեղչ

Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և միջին որակական գնահատականի (ՄՈԳ) համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:
Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30 %-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից: