Բաժիններ՝

Գյումրու քաղաքապետարանը՝ Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանը վաճառելու մասին

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է վաճառել իրեն պատկանող գարեջրի գործարանը, նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում` ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:

Պատասխանելով 168.am-ի հարցմանը՝ Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունից հերքեցին լուրը՝ նշելով.

«Քաղաքապետ ընտրվելու առաջին օրվանից Սամվել Բալասանյանը լծված է եղել քաղաքը բարեկարգելու, շենացնելու բարդ ու պատասխանատու գործին: Անցնող տարիների ընթացքում համանման խոսակցություններ պարբերաբար տարածվել են լրատվական տարբեր կառույցների միջոցով: Այստեղ ակնհայտ է որոշ շրջանակների ձեռագիրը, որոնք, արդեն քանի տարի է, ինչ տառապում են Գյումրին իրենցով անելու մոլուցքով: Գյումրու քաղաքապետն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը՝ ի շահ քաղաքի բարեկարգման և քաղաքացիների բարօրության:

Թե՛ միջազգային կառույցների, և թե՛ կառավարության հետ համատեղ այս պահին Գյումրիում իրականացվում են մի քանի խոշոր ծրագրեր, որոնց ընթացքն ու որակյալ աշխատանքի ապահովումը քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում, և տարածվող տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս