Գևորգ Պետրոսյանը մասնակցելու է ԼԳԲՏ համաժողովի դեմ ակցիաներին

Նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ ակցիներին մասնակցելու է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը մասնակցելու է ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես հայ տղամարդ, որը սկզբունքորեն դեմ է, որ այդ համասեռամոլությունը թափանցի ավանդական հայ ընտանիք:

«Ես գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում: Եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես տեղ ունենամ Հայաստանում»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա շեշտեց, որ խնդիրը մեր ազգային անվտանգությունն է. «Ես աջակցելու եմ այդ շարժմանը, որովհետև ես կտրուկ դեմ եմ այդ գաղափարախոսությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031