![](/banners/BeFunky-design.jpg)
Դանակահարություն «Նաբերեժնի» տանող ճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/ui-557665d5e1bcd0.49232072.jpeg)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ա.-ն, որ հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արամի փողոցից դեպի «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելում դանակով հարված ստանալու հետևանքով:
Ոտիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18.30-ին, նշված թունելում, վիճաբանության ժամանակ, Վ. Ա.-ին դանակով հարվածել է 2000 թ. ծնված Ա. Հ.-ն, որը նոյեմբերի 4-ին, ժամը 00.20-ին, տնից բերման է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ա. Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: