Արմեն Սարգսյանը Լոռու մարզում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։

Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։

«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա» -ի ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։

Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։
Ներկայումս «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում. աշխատանքներ են տարվում նորշուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31