Բաժիններ՝

«Վարչապետ» անվամբ թավշյա օղին Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկն է»

ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին
 ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին

Հաղորդում հանցագործության մասին

 «Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի  և դրոշի գործածմամբ   «Վարչապետ»  անվամբ թավշյա օղի (գինը 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի) տես այստեղ.:

Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի, Հայաստանի Հանրապետության զինանշանի  և դրոշի գործածմամբ   «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է:

Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի  և   պահանջների խախտումը ճանաչում  համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն:

Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝  առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում և քննությամբ պատասխան տրամադրել հետևյալ հարցերին.

1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:

2. ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի և փաթեթավորման արտադրությամբ և վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը:

«Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյան

 4 դեկտեմբեր 2018 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս