Բաժիններ՝

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի արտգործնախարարին

Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):

Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի ջերմ խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31