«Դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն». Նիկոլ Փաշինյանը՝ ՍՈՒ-25 օդանավ վթարի մասին

«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը 1 ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։ Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր 2 սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- այսօր Արմավիրում նախընտական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա առաջարկով՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին օդաչուների հիշատակը։

«Իհարկե, դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31