Բացահայտեցին կողոպուտի հանցադրվագները։
Չինաստանի բնակիչ Վան Սյանցզյանը 15 տարի կաթվածահար մորը շալակած տեղափոխել է ամբողջ երկրում:
168.am-ը հարցումներ անցկացրեց Երևանում՝ հասկանալու համար, թե հասարակությունն ի՞նչ մտահոգություններ ունի ընտրությունների, քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի, սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման, արցախյան հիմահարցի հետ կապված նրանց հնչեցրած կարծիքների և առհասարակ երկրում տիրող իրավիճակի մասին։
Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչելու քվեարկությունում մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել այն հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին։
Մոսկվայում 81 տարեկանում մահացել է հայտի գրող, հայերի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը:
ՀՀ դատական համակարգում դեկտեմբերի 3-ի դրությամբ առկա է թատավորի 7 թափուր հաստիք։ Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ՝ թափուր հաստիքներն ընդհանուր իրավասության դատարաններում են՝ 4-ը՝ քրեական, եւս 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այսօր ֆիլմարտադրող Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-16։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:
Այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի: Տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն իրականացվում է ռուսական «Green Trees» ընկերության կողմից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է:
Բերման են ենթարկվել անասուններ գողանալու կասկածանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող բիստրոյից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:
2018 թվականին Ռուսաստանը լավ բերք է հավաքել՝ 110 միլիոն տոննա զուտ քաշով:
Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:
«Ասում են՝ տուրիզմը զարգացնենք, ես ուզում եմ հասկանալ՝ եթե մեր երկիրը ինքնաթիռ չունի, ո՞նց ենք տուրիզմը զարգացնում»,- այսօր Վանաձորում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Դիմում ենք Ձեզ, ցանկանալով տեղեկացնել Փ. Բուզանդի և Սարյան փողոցների հատման հատվածում կատարվող ապօրինությունների վերաբերյալ, որոնց պատճառով մեր՝ Փ. Բուզանդի 101 և շրջակա շենքերի բնակչությունը հայտնվել է անելանելի վիճակում:
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դե դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային այցը Տավուշում էր։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ծաղկի խանութի աշխատակցուհու նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ:
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դեկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կրծքավանդակի թիկնային շրջանում ծակած-կտրած և ձախ ձեռքի արյնահոսող վերքերով» իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխվել:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով վթար:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մի շարք ոլորտներում առկա խնդիրներին և բարեփոխումներին։
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտի կտրած-ծակած արնահոսող վերք, ձախ աջքի հեմատոմա, գլխի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն:
«Շատ գնահատելի է իրականում այն աշխատանքը, որ անում են էդ մարդիկ, բայց մենք պետք է անենք, որ մեր արտահանման ծավալները մեծանան»,- այսօր Վեդիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, եթե 32 մլն դոլարի ավելի ապրանք է արտահանվել, նշանակում է՝ ինչ-որ մի հավելյալ գումար մտել է նաև գյուղացու տուն, գուցե կեսը կամ ավելին միջնորդներինն է։
Հայտնում ենք, որ վերջին օրերին կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից հայտարարություն էր տարածվել արական սեռի անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել է, որ Խանում Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: