Բաժիններ՝

Գողություն՝ բիստրոյից. տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ, գլուխը պատուհանից ներս մտցնելով, ինչ-որ իր վերցնում և հեռանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող բիստրոյից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:

2018թ. օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Ագաթանգեղոս փողոցում գործող բիստրոյի պատուհանը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է գումար՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ, գլուխը պատուհանից ներս մտցնելով, ինչ-որ իր վերցնում և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս