Չինացին 15 տարի շալակած տարել է կաթվածահար մորը
Չինաստանի բնակիչ Վան Սյանցզյանը 15 տարի կաթվածահար մորը շալակած տեղափոխել է ամբողջ երկրում: Այդ մասին հայտնել է Asia One տեղեկատվական պորտալը: 2003 թվականին մահացավ Վանի հայրը, որը խնամում էր հաշմանդամ կնոջը, եւ 22-ամյա երիտասարդն իր վրա վերցրեց նրա ամբողջ խնամքը:
Նա թողեց լավ աշխատանքը եւ մորը շալակած քաղաքից քաղաք էր ճամփորդում վաստակ գտնելու համար, որը նրան թույլ կտար խնամել մորը: Որդին չէր կարող մորն ավտոմեքենայով տեղափոխել, քանի որ տառապում էր ծանր ձեւի ծովային հիվանդությունից:
Նույնիսկ եթե Վանը համաձայնում էր աշխատել փոքր աշխատավարձով, բայց խնդրում էր ճկուն գրաֆիկ ապահովել, նրան աշխատանքի էին ընդունում, քանի որ «նա չափից ավելին էր խնդրում»:
2015 թվականին Վանը կայուն աշխատանք գտավ հագուստի արտադրության ֆաբրիկայում: Սակայն կես տարի անց այն փակվեց, եւ ընտանիքը որոշեց վերադառնալ Ֆունյու հայրենի գյուղ: Համագյուղացիներին այնքան հուզեց տղամարդու պատմությունը, որ նրանք նրան հավաքարարի աշխատանք տվեցին եւ օժանդակեցին հատուկ սոցիալական օգնություն ստանալուն: Բնակիչների աջակցությունը օգնեց նրան կառավարությունից տուն ստանալ իր ու մոր համար:
Երբ Վանի պատմությունը հայտնվեց սոցիալական ցանցերում, օգտատերերն այնքան զգացվեցին մորն օգնելու որդու ձգտումից, որ խոստացան նրա համար փող հավաքել հաշմանդամի սալյակ գնելու համար: