«Եթե մեր երկիրը ինքնաթիռ չունի, ո՞նց ենք տուրիզմը զարգացնում». Գագիկ Ծառուկյան

«Ասում են՝ տուրիզմը զարգացնենք, ես ուզում եմ հասկանալ՝ եթե մեր երկիրը ինքնաթիռ չունի, ո՞նց ենք տուրիզմը զարգացնում»,- այսօր Վանաձորում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր այստեղից 2 հոգով գնում ես Եգիպտոս, 7 օր մնում ես, ինքնաթիռը տանում-բերում ա, «զավտրիկ», «աբեդ», «ուժին» տալիս են՝ 800 դոլար։ Բայց մենակ ինքնաթիռի տոմսը Երևան գալու համար կլինի 800 դոլար, ո՞նց կարա տուրիզմը զարգանա։ Պետք է ոչ միայն ճարտար խոսել, ամեն մեկը մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ Այսօր մենք ունենք պատմամշակութային 16 հազար կոթող, աշխարհի հնգյակի մեջ կանք, բայց դա ոչ մի կերպ չի ներկայացվում։ Մեր եղածը չենք կարողանում ներկայացնել»,- ասաց Ծառուկյանը։

Ըստ նրա՝ պետք է ունենալ ազգային, պետական ինքնաթիռներ. «Սփյուռք-Արցախ-Հայաստան մի ժողովուրդ ենք։ Սփյուռքը էս 27 տարի անկախությունից հետո ցանկացած հարցում օգնում է, բայց դա պետք է փոխադարձ լինի։ Պետք է հնարավորություններ տանք մեր սփյուռքահայությանը, որ ցանկացած երկրում բացվեն դպրոցներ, որ երեխաները հայկական կրթություն ունենան։ Եթե մեր սփյուռքում մի երեխա հայերենը մոռանում է, դա արդեն մեզ համար կորուստ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31