
ՌԴ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին

Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչելու քվեարկությունում մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել այն հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին։ Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:
Օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելուն կողմ է քվեարկել 133 հազար 154 մարդ կամ հարցման մասնակիցների 52 տոկոսը:
Լավագույն եռյակում են հայտնվել նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը (73 հազար 134 ձայն) և ծովակալ Պավել Նախիմովը (48 հազար 915 ձայն):
Ղրիմի օդանավակայանի անվանակոչման հարցմանը մասնակցել է ավելի քան 255 հազար մարդ: Վերջնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 4-ին:
«Ռուսաստանի մեծ անունները» նախագծի շրջանակներում նշանավոր մարդկանց անուններով են կոչվելու ՌԴ 47 օդանավակայաններ: