
Հանրապետության հրապարակի տոնածառը, խաղալիքները բերվել են Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից. արժեքը մոտ 71 մլն դրամ է

Այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի: Տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն իրականացվում է ռուսական «Green Trees» ընկերության կողմից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է:
«Տոնածառի բարձրությունը 35 մետր է: Տոնածառի վրա մեծ լուսավորություն կլինի: Լուսատու շղթաների երկարությունը 220 կմ է: Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են», – ասաց նա:
Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ Ամանորին Մոսկվան 80 տոկոսով զարդարված է լինում կազմակերպության նմանատիպ տոնածառներով:
Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին:
Ընկերության կազմակերպիչներից տեղեկացանք նաև, որ նախորդ տարի ընկերության տոնածառներից տեղադրվել էր նաև Ազատության հրապարակում ՝ 20-22 մետր բարձրությամբ:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ տոնածառի արժեքը մոտ 71 մլն դրամ է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: