Բաժիններ՝

Դատական համակարգն ունի դատավորի 7 թափուր հաստիք

ՀՀ դատական համակարգում դեկտեմբերի 3-ի դրությամբ առկա է թատավորի 7 թափուր հաստիք։ Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ՝ թափուր հաստիքներն ընդհանուր իրավասության դատարաններում են՝ 4-ը՝ քրեական, եւս 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ։

Մասնավորապես դատավորների թիվը համալրված չէ Երեւանում, Շիրակում, Սյունիքում, Լոռիում։ Ընդ որում՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում առկա է 2-ական թափուր տեղ։

Այս պահին դատավորների թեկնածությունների ցուցակում՝ քրեական մասնագիտացման բաժնում, ընդգրկված է 5 անձ, որոնց թվում են Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Արմեն Հովհաննիսյանը,Արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության քրեական եւ վարչական գործերով բաժնի պետ Դիանա Ղուկեյանը,Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Էդգար Կարապետյանը,Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գնել Գասպարյանը, դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման եւ վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնի կրտսեր մասնագետ Հրաչյա Մեխակյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31