Բաժիններ՝

Ռուսաստանում 110 միլիոն տոննա հացահատիկ են հավաքել

2018 թվականին Ռուսաստանը լավ բերք է հավաքել՝ 110 միլիոն տոննա զուտ քաշով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը։

«Մեզ մոտ այսօրվա դրությամբ հացահատիկային եւ լոբազգի մշակաբույսերը կալսված են բոլոր ցանքատարածություններում: Գլխավորն այն է, որ, չնայած փոքր-ինչ անբարենպաստ եղանակային պայմաններին, մեզ հաջողվեց լավ բերք հավաքել՝ 110 միլիոն տոննա զուտ քաշով, դա 11 տոկոսով ավելի է, քան վերջին հինգ տարվա տարեկան միջին ցուցանիշները»,- ասել է Պատրուշեւը, որի խոսքը մեջբերված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ: 2018 թվականին Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արատահանումը կարող է հասնել 26 միլիարդ դոլարի, հավելել է Պատրուշեւը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս