Բաժիններ՝

Ոստիկանները սուբուտեքս իրացնողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Միքայելյանին։

Երևանում ապրող 55-ամյա Միքայելյանը ընթերակաների ներկայությամբ խուզարկվեց։ Հայտնաբերվեց երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի կտոր։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։

Ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու համար, թե ումից է Միքայելյանը ձեռք բերել սուբուտեքսը։ Համատեղ աշխատանքը հենց նույն օրը արդյունք տվեց։ Երևանի բնակիչ, 36-ամյա Վազգեն Գևորգյանը ժամերի ընթացքում հայտնաբերվեց ու թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։

Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ինչից հետո դատարանի որոշմամաբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930