
Ավտոմեքենան վնասվել է Դիլիջան-Երևան ավտոճանապարհին. Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Ապրիլի 1-ին, ժամը 00:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել է, ինչի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: