Բաժիններ՝

«Այստեղ Օրբելյանի հարցը չէ, ուրիշ հարցեր կան, դա էլ ժամանակը ցույց կտա». Արմեն Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կառավարության դիմաց այս պահին բողոի ակցիա են իրականացնում մի շարք մշակույթի գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Օպերային թատրոնի տնօերն Կոստանտին Օրբելյանին: Նրանք պահանջում են Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի պաշտոնանկություն:

Հիշեցնենք, որ նրա որոշմամբ՝ այսօրվանից Կ. Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով գեղարվեստական ղեկավար:

Կառավարության շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների շարքերում է նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր որպես Օպերային թատրոնի տնօրենի հավանական թեկնածու:

Նա նշեց, որ ինքը ամիսներ առաջ խոսել է թատրոնի որոշ արտիստների հետ և նրանք դեմ չեն եղել, որ ինքը ստանձնի այդ պաշտոնը:

Լրագրողների հետ զրույցում Ա. Սարգսյանն ասաց, որ «պետք է մաեստրո Օրբելյանի հետ գրագետ վարվել, եթե մշակույթ են ղեկավարում, պետք է ճիշտ ղեկավարեն և համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն»:

Հարցին, թե նախարարության այս որոշումից հետո ինքը խոսե՞լ է թատրոնի նույն արտիստների հետ, որոնք ժամանակին դեմ չեն եղել իր նշանակմանը, Ա. Սարգսյանը պատասխանեց՝ այո, բնականաբար:

Իսկ թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը՝ հարցին, նա պատասխանեց. «Նրանք ոչինչ չեն անում, չեն խառնվում, որովհետև այստեղ Օրբելյանի հարցը չէ, ուրիշ հարցեր կան, դա էլ ժամանակը ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս