Նիկոլ Փաշինյանն ընդունել է կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մշակութային գործիչներին
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող մշակութային գործիչների 7 հոգուց բաղկացած խմբին:
Հիշեցնենք, որ մշակութի գործիչները պահանջում են չեղյալ հայտարարել Կոստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշումն ու պաշտոնանկ անել Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության դիմաց սպասում են իրենց գործընկերներին, որոնք այս պահին հանդիպում են Նիկոլ Փաշինյանին: