Բաժիններ՝

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

Կյանքի 69-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը: Այդ մասին Instagram-ում հայտնել է թատրոնի եւ կինոյի «Ամուրյան աշուն» փառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը:

Ալեքսեյ Բուլդակովը ծնվել է 1951 թվականի մատի 26-ին: 1969 թվականին նա ավարտել է Պավլոդարի Ա. Պ. Չեխովի անվան դրամատիկական թատրոնին կից Երիտասարդական թատերական ստուդիան:

Դերասանը հանդիսականների հիշողության մեջ է մնացել այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Ես ռուս զինվոր եմ», «Ազգային որսորդության առանձնահատկությունները», «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները», «Պահակախումբ» կինոնկարները:

Իր կարիերիայի ընթացքում դերասանն ավելի քան 70 դեր է խաղացել կատակերգական, դետեկտիվ, պատմական ու պատերազմական ֆիլմերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930