Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Սահակյանը գործուղվելու է ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը մայիսի 6-ից 10-ը գործուղվելու է ԱՄՆ:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանին 2019 թ. մայիսի 6-ից 10-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումի 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Սահակյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Սահակյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930