ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն։
ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:
Նույն օրը Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։
«Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկը մեծ աղմուկ բարձրացրեց և՛շարքային քաղաքացիների, և՛ մասնագետների շրջանում։ Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերին 168.am-ի խնդրանքով անդրադարձան մասնագետները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից կատարում է երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 13-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։
Կյանքի 87-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել:
Ինչո՞ւ էր Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առանց ծաղիկների այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքն էր ասում՝ տուն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, Մեդվեդևը եկել էր առանց ծաղկեփնջի, ուրեմն պրոտոկոլի համաձայն՝ նա չպետք է ներկայացներ կամ ծանոթացներ ընտանիքի անդամներին, տվյալ դեպքում՝ տիկնոջը։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև`սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս բոլոր անձինք մեկնել են «վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների», այսինքն՝ պետության հաշվին:
Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին 88-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մայիսի 8-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 ռուբլի, 13.000 դրամ և կուտակային քարտ:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Մանվել Գևորգյան ծննդյան օրն է։
Մայիսի 13-ին, ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ հյուրանոցի ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվադ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ առաջ արդեն մարդաշատ է:
Մայիսի 13-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Զառիթափ-Գոմք ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 35-ամյա վարորդ Գեղամ Մարգարյանը տեղում մահացել է:
Վերջին անգամ Սիմոն Ճավռշյանը մոր հետ խոսել էր 2016 թ.-ի փետրվարի 4-ին՝ դեպքից մեկ օր առաջ: Ասել էր՝ մամ արի:
Մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ:
Մայիսի 14-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: