Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին

Մայիսի 13-ին, ժամը 13:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Թ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031