Հրդեհներն արդեն 150 հազար հեկտար տարածք են ճարակել Ռուսաստանում
Հրդեհների հետ կապված իրադրության վատացում է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
«Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, ՌԴ-ի 53 սուբյեկտներում անտառային հրդեհների հետ կապված իրադրության վատացում է կանխատեսվել: Դրանցից 46-ի տարածքում անցած շաբաթ բնական հրդեհների ավելի քան 1,1 հազար օջախ է առաջացել ավելի քան 150 հազար հեկտար ընդհանուր տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բուրիաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Ամուրի, Իրկուտսկի, Կուրգանի եւ Չելյաբինսկի մարզերում: