
ՀՔԾ-ն մերժել է Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել

Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«ՀՔԾ քննիչի կողմից մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը ապրիլի 27-ին հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել էր իր մասնակցությունը միջադեպին: