Զոյա Թադևոսյաի դուստրը՝ ՀՊՏՀ պրոռեկտոր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական նտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ: Մինչ պրոռեկտոր նշանակվելը ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում: 2012 թ. մինչև այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:
Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների,
սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին:
Դիանա Գալոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հրապարակումներին՝ այստեղ»:
Նշենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է։