Բաժիններ՝

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է գազի լցակայանի նախագծման թույլտվություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Երևանում գտնվող իր հողամասում հեղուկ գազալցակայանի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։

Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա տեղեկացրել է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն նրան պատասխանել են, որ ավտոլիցքավորման կայանների տեղադրման թույլտվությունների տրամադրման հարցերի դիտարկումները ժամանակավորապես կասեցվել են։

Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Արդյունքում Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին տրամադրել է նախագծման թույլտվությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031