Բաժիններ՝

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցներ անցկացնելու երկու փորձ են կանխել

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:

Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության  ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» տեսակի թմրանյութ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 3.6 գրամ է:

Հայաստան մուտք գործող մեկ այլ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում էլ Շվեյցարիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 4 պլաստիկ՝ 10 դեղահաբով, որոնք ենթադրաբար պարունակում են «Տրամադոլ» տեսակի թմրանյութ ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ գույնի հեղուկով սրվակ, ինչպես նաև 12 սպիտակ դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Կոդեին» տեսակի թմրամիջոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը Հայաստանի օրենսդրությամբ համարվում են թմրամիջոցներ, որոնց ներմուծումը ՀՀ տարածք արգելված է: Ձերբակալված քաղաքացիները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրականացված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս