«Պարզապես էդ ստորաբաժանման աշխատակիցներին կանչվել, առաջարկվել է, որ ստեղծվում է նոր ստորաբաժանում: Համանման իրենց պաշտոններն առաջարկվել է, որ զբաղեցնեն, երևի քննարկում է եղել այն մեխանիզմների մասով, որով իրականում պիտի էդ պաշտոնների զբաղեցումն ապահովեն, էդտեղ թյուրիմացություն է եղել և միգուցե էդ թյուրիմացության արդյունքում էլ մարդիկ իրար չեն հասկացել, ինչից հետո երևի այդ մարդն իրեն վատ է զգացել»:
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»
Ունենք նախարար, ով փակեց Կրթության Ազգային Ինստիտուտը, որի բարեփոխման և գործառույթների հզորացման համար ԵՄ-ն պատրաստվում էր բավական մեծ գրանտ տալ Հայաստանին։
Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանում գրանցված մի ընկերության հաշվապահ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը աշխատասենյակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 235 դոլար, 50.000 դրամ, տարբեր երկրների մետաղադրամներ, փաստաթղթեր ու քարտեր:
«Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրել և չի էլ կարող պարտադրել։ Քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերում ավելի քան 8000 աղբաման՝ մայրաքաղաքում տեղադրելու համար։ Այդ աղբամաններից շուրջ 280-ն արդեն տեղադրվել է Դավիթաշեն վարչական շրջանում։ Համայնքն ունի բավարար բյուջե, որպեսզի այդ աղբամանները ձեռք բերի»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ«Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը նորմալացել է, նա իրեն լավ է զգում, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է»։
Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակել է տեսագրություն ալաբայա շան ձագի հետ, որը նրան է նվիրել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
«Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին է միացել նաև Գագիկ Գինոսյանը: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:
Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում:
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 10-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը հայտնի է:
Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վերջին շրջանում ատենախոսության թեման շատ շահարկվեց, եղան մեկնաբանություններ, որի մեծ մասն իրականության հետ կապ չի ունեցել։ Ցավոք, ոլորտը կարգավորող օերնսդրությամբ գրագողություն հասկացություն չկա։ Հավանաբար տեսել եք ԲՈԿ-ի նախագահի կարծիքն իմ ատենախոսության վերաբերյալ, թե առկա թերություններն ինչպիսին են»:
«Ես շատ կցանկանայի այսօր անցկացնել իմ տղայի հետ՝ նրա 23-ամյակը նշել, բայց սա իմ տղայի որոշումն էր, հարգում եմ նրա որոշումը: Երբ չզգամ նրա ներկայությունը, ես չեմ ապրի, բայց Սաշան կա ինձ համար՝ դեռ բանակում է»:
2019 թ. հուլիս 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր հղել, որում պահանջ էր ներկայացվել ասորիներին վերադարձնել Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.45-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Սարանսկ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Ալեն Հ.-ն։
Օգոստոսի 11-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաները իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս, վիճաբանություն է:
Մեղրու տարածաշրջանում օգոստոսի 11-ին անտառային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։
Ալեն Ֆաբիեն Դելոնը՝ դերասան Ալեն Դելոնի երկու որդիներից կրտսերը, օգոստոսի 11-ին Instagram-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որտեղ հավաստիացրել է, որ իր հայրն ապաքինվում է տարած ինսուլտից հետո: