Անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը
Օգոստոսի 10-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակից պետությունների ԶՈւ թիմերը հաղթահարել են մրցաշարի ամ
Մրցափուլից անմիջապես հետո հանդիսավորությամբ կայացել է «Կարգապահության պահապան» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի արդյունքներով ՀՀ ռազմական ոստիկանության թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի: Միջոցառման ավարտին լավագույն զինծառայողները պարգևատրվել են կրծքանշաններով և նվերներով: Հայկական կողմը նույնպես պարգևներ է հանձնել մրցակից թիմերի լավագույն մասնակիցներին:
Օգոստոսի 10-ը «Ալաբինո» զորավարժարանում հայտարարվել է նաև Հայաստանի օր, որի ընթացքում մարզական ավանի բարեկամության տանը կազմակերպվել է համերգային ծրագիր` ազգային երգուպարի կատարումներով: Բանակային միջազգային խաղերին հետևող հարյուրավոր հյուրեր և այցելուներ ունկնդրել են հայկական դուդուկի հնչյունները, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը: Մինչև խաղերի ավարտը բարեկամության տանը ներկայացված կլինի հայկական տաղավարը, որտեղ տասնյակից ավելի ցուցանմուշներ պատմում են Հայոց պատմության, մշակույթի մասին: