Գաֆտի կինը պատմել է նրա վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ«Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը նորմալացել է, նա իրեն լավ է զգում, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:
Ավելի վաղ դերասանը հոսպիտալացվել էր ինստուլտից հետո. նրա վիճակը գնահատվում էր՝ բավարար: «Վալենտին Յոսիֆովիչի վիճակը նորմալացել է, իրեն լավ է զգում, ճնշումը նույնպես լավ է, բայց դուրսգրման մասին դեռեւս խոսք չկա, ոչ, չենք շտապում»,- հայտնել է Օստորոումովան: