Ալեն Դելոնի կրտսեր որդին պատմել է հոր վիճակի մասին ինսուլտից հետո
Ալեն Ֆաբիեն Դելոնը՝ դերասան Ալեն Դելոնի երկու որդիներից կրտսերը, օգոստոսի 11-ին Instagram-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որտեղ հավաստիացրել է, որ իր հայրն ապաքինվում է տարած ինսուլտից հետո: Հաղորդագրությունն ուղեկցվում է լուսանկարով, այնտեղ պատկերված է խիստ նիհարած, բայց ժպտացող 83-ամյա դերասանը, որը նստած է բազկաթոռին:
Ալեն Ֆաբիեն Դելոնը գրել է. «Շնորհակալություն բոլորիդ աջակցության ձեր բոլոր ուղերձների համար, որոնք սիրտ են ուրախացնում: Ինչպես տեսնում եք, Ալեն Դելոնն իրեն ավելի ու աելի լավ է զգում: Նա համբուրում է ձեզ բոլորիդ»: Ալեն Դելոնը 2017 թվականին հայտարարեց իր դերասանական կարիերան ավարտելու մասին: Նա հասցրել է նկարահանվել ավելի քան 90 ֆիլմերում եւ հռչակվել իր աշխատանքով «Շիկացող արեւի տակ» (1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963), «Լողավազան» (1969) կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: