Բաժիններ՝

Ռուսաստանում աճում է անտառային հրդեհների տարածքը

Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում: Այդ մասին հաղորդվում է «Ավիալեսօխրանայի» կայքում:

Այդ տարածքներում մարման աշխատանքները դադարեցված են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման եւ հրդեհային անվանգության ապահովման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ:

Մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 5-ին, դժվարամատչելի վայրերում գործում էր 270 հրդեհ 2,3 միլիոն հեկտար տարածքում: Այսպիսով, հրդեհների մակերեսն աճել է ավելի քան 400 հազար հեկտարով: Ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում:

Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս