Բաժիններ՝

Ողբերգական վթար Արցախում

«Օգոստոսի 10-ին ժամը 19:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1971թ ծնված Մ.Մ-ն վարելով «AKURA» ավտոմեքենան Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը` դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ ծնված Մ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։

Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը»։

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս