27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և ծալովի դանակ:
Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու Toyota-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ամիրյան փ.-Հանրապետության հրապարակ հատումից մինչև Ամիրյան փ.-Սարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին:
Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:
168.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի դիվերսանտին, ով կարողանում է մտնել Սիսիան ու հայի սպանել, որոշ ժամանակ անց ՀՀ իշխանությունը վերադարձնում է Ադրբեջանին, բայց իրենց տղաներից որևէ մեկին չեն կարողանում հայրենիք վերադարձնել, Արմեն Գրիգորյանը միայն ուսերն է թափ տվել ու պատասխանել. «Բա ես ի՞նչ իմանամ»։
Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ֆրանսիայի հարավում՝ Լա Գրանդ-Մոտ կոմունայում, սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
«Ինձ հետաքրքիր է, եթե նախարարը ծրագիր է ընդունում, այդ ծրագիրն ո՞ւմ հետ է քննարկել։ Ամբողջ սխալը գալիս է այնտեղից, որ Կառավարման ղեկին նստածները որոշել են 10 հազարից ավելի գլուխ ոչխար ներկրեն, սա սխալ է։ Կլիմայի հարց կա, ճիշտը սելեկցիայով հիբրիդների ստացումն է, որով ծնելիությունը, մսատվությունը կբարձրանա։ Այսպես ավելի առաջ կգնան, քան, եթե ներկրեն, այս աշխատելաոճը վերջը բերելու է կոռուպցիայի։ Ծրագիրը գրել են, առանց մասնագետի խորհրդատվություն ստանալու, տղա ջան, գնա նման առաջարկ միտինգներում արա»։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեռ մեկ ամիս առաջ հերթական հեծանվային զբոսանքից հետո, երբ աշխարհաքաղաքական դերակատարները շարունակում էին քննարկել տարածաշրջանին առնչվող տարբեր խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հեծանվարշավի համար հերթական վայր ընտրելու հարցը։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Արդեն երրորդ շաբաթն է՝ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում գողություն կատարած անձին։
12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի:
Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը: 8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին:
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:23- ին տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Իսպարտայից Անթալիա ուղևորվող մարդատար ավտոբուսը շրջվել է, տուժել է 13 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, ժամը 00։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ:
Փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի:
Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոս 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է […]
«Թալիբան» շարժումը, որի ձեռքում է գտնվում իշխանությունն Աֆղանստանում, վավերացրել է 35 հոդվածից բաղկացած օրենքը պատշաճության նորմերի մասին, որոնք համապատասխանում են իսլամական ավանդույթներին: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Այս խրատաշարում արծարծված են յոթ մահացու մեղքերից մեկի՝ որկրամոլության և այն հաղթահարելու միջոցներից՝ չափավորության, պահքի և աղոթքի մասին: Որկրամոլությունը մարմնի բնական պահանջից ավելի ուտելու ունակությունն է: Այն կատարյալ չարիք է և բազում մեղքերի պատճառ: Վնասակար է մարմնի, մտքի և հոգու առողջության համար: Որկրամոլն անհագ ուտելու պատճառով ինքն իրեն գլորում է հոգեկան և մարմնական հիվանդության անդունդը (Ծննդոց 25. 29-34; Եբրայեցիներ 12.16):
Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ: