 
                        Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Գալստյանի ու Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և վերացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակումը
 
                                    Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, «18 արդարների» գործով Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ու գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք ու գրավ խափանման համակցված միջոցները, ինչպես նաև՝ բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այս փուլում Վճռաբեկ դատարանի նախադեպով դատարանն այլևս չի կարող գնահատել հիմնավոր կասկածի առկայությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        