Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» լավագույն խաղացողը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդ Սպերցյանի օգտին քվեարկել է երկրպագուների 25,51 տոկոսը։ Նա հետ է թողել դարպասապահ Ստանիսլավ Ագկացեւին (19,6 տոկոս) եւ պաշտպան Դիեգո Կոստային (11,28 տոկոսո)։

Սեպտեմբերին «Կրասնոդարի» ավագը կատարել էր մեկ գոլային փոխանցում։ Սպերցյանը երկրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում լավագույն խաղացող։

Տեսանյութեր

Լրահոս