Բաժիններ՝

Ոստիկանների թիկունքում «եղբայրասեր» Տեր Արամը․ ինչ է կատարվել Հովհանավանքում. «Իրավունք»

Օհանավանի մի բնակիչ «Իրավունք»-ին հայտնել է, որ Հովհանավանքում երեկ տեղի է ունեցել միջադեպ՝ Տեր Արամ քահանայի մասնակցությամբ։

Ըստ նրա՝ Հովհանավանքում ծառայող Տեր Սարգիս քահանան առողջական ծանր վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրան ժամանակավոր փոխարինելու է ժամանել Տեր Մանուկ քահանա Զենալյանը (ով, ի դեպ, 44-օրյա պատերազմ մասնակից է)։ Սակայն, իրեն իբրեւ հալածվող ներկայացնող Տեր Արամին այդ հանգամանքը դուր չի եկել, (երեւի գրպանին է դիպչում) նա ոչ թե ողջունել է եկեղեցու սպասավորի ժամանումը, այլ հակառակը՝ վիճաբանության է բռնվել Տեր Մանուկի հետ՝ ուղեկցելով այն սպառնալիքներով։

Մի քանի րոպե անց եկեղեցու տարածք են ներխուժել մեծ թվով ոստիկաններ՝ Եղվարդի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ։ Թեեւ նրանք չեն հայտնել այցելության նպատակը, սակայն անմիջապես առանձնացել են Տեր Արամի հետ եւ սկսել զրուցել։ Աչքից զերծ չի մնացել այն տպավորությունը, որ նրանք եկել էին ոչ թե կարգուկանոն պահպանելու, այլ հետաքրքրվելու՝ արդյոք Տեր Արամի հետ ամեն ինչ լավ է։

«Ես ապշած էի․ ոստիկանները նրա համար չեն, որ հանրային կարգը պահպանեն, այլ որ իշխանությանը կամ նրա համակիրներին անձնական հովանավորություն ցուցաբերե՞ն»,– զարմանքով պատմել է աղբյուրի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ առավել տարօրինակ է այն, որ Տեր Արամը, ով հրապարակայնորեն խոսում է եկեղեցու ներսում եղբայրասիրության պակասի մասին, սեփական եղբոր դեմ ոստիկաններ է բերում․ «Սա ինչպե՞ս կարելի է կոչել քրիստոնեական սեր։ Նորից փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ նեղ անձնական շահեր հետապնդողներին ներկայացնելով իբրեւ նվիրյալ հոգեւորականներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս