Բաժիններ՝

Գեղարքունիքում հողազանգվածը լցվել է քաղաքացու վրա. փրկարարներն ու գյուղացիները 1 ժամից ավելի է՝ փորձում են նրան դուրս բերել

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ջրահեռացման խողովակների համար փոս փորելու ժամանակ Վաղաշեն գյուղի 19-րդ փողոցում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և այն լցվել է մոտ 4 մետր երկարությամբ փոսում աշխատանքներ կատարող Ստեփան Գ.-ի վրա:

Այս պահին գյուղացիները և փրկարարները աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն այնտեղից դուրս բերելու ուղղությամբ:

Տեղում պարզվել է նաև, որ մեկին գյուղացիները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել փոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս