
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի (նախկին Բանգլադեշ թաղամաս) բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 15, 17 փողոցների և Պ.Սևակի փողոցի 1, 2, 3, 4 փակուղիների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: