
Պատահար Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտ

Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել՝ 06:53-ին:
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, Գոռ Ի.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու դռները՝ մասամբ: