Բաժիններ՝

Փրկարարները մարել են Նոր Հաճն քաղաքում տնակում բռնկված հրդեհը

«911» ծառայությունում օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են մոտ 500 քմ բուսածածկույթ, փայտե տնակ (մոտ 12 քմ) և մեղվի 14 փեթակ (չշահագործվող):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս