Բաժիններ՝

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 30 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները

Օգոստոսի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 250 քմ, 300 քմ, 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 200 քմ, 400 քմ, Ազատաշեն գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ հնձած ցորենի արտ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 300 քմ,

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում՝ 500 քմ, Շինուհայր գյուղում՝ 7 հա,

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ 200 քմ, Չինչին գյուղում՝ 1 հա,

Շիրակի մարզի Բենիամին գյուղում՝ 1000 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս