Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը Armenian Helicopters միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ:
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
Կյանքի 50-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ամերիկացի դերասան Բրայան Թերքը, որը հայտնի է «Բեւեռլի-Հիլզ, 90210» սերիալում խաղացած դերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների:
Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։
Փաստորեն 100 փաստի հրապարակումը մի քիչ ավելի շատ տևեց, քան նախատեսվում էր: Հույս ունեմ, որ ամեն ասուլիսից առաջ մեր հանրությանը ներկայացնելու փաստեր կունենանք: Իրականում 100 փաստի ֆորմատն ենք ընտրել և մեր գործընկերների հետ, ովքեր մասնակցել են աշխատանքին, բավական փաստեր կրճատել ենք, որպեսզի 100-ի մեջ տեղավորվենք:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան քաղաքի հանրային լողափից բերման են ենթարկել Սևանի բնակիչ 60-ամյա մի տղամարդու:
Սեպտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում 167 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ձեր՝ օգոստոսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ նշված էր, որ՝ «Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»:
Վանաձոր քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-2»-ը, անդրադարձավ Երևանի աղբահանությանը՝ նշելով, որ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 15-ին հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15,5 կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Աբրահամ Աշուղղարիբյանին:
Սեպտեմբերի 15-ի, ժամը 07.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Կադրիդդին Խ.-ն
Տարիներ շարունակ ԵՊՀ-ում եւ պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների եւ դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՀՀ առողջապահության նախարարը եւ իր շրջապատը անթաքույց հակակրանք ունի գիտության հանդեպ, ատում է գիտությունը:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: Խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 76-րդ տարում մահացել է ամերիկյան The Cars խմբի ֆրոնտմեն Ռիք Օքասեքը: Սեպտեմբերի 15-ին այդ ասին հայտնել է TMZ պորտալը։