Բաժիններ՝

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Տիգրան Ավինյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծեց, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ:

Ինչպես Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս