«Այն բանից մի քանի ժամ անց, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը հայց հարուցեց իմ նոր հուշերի հրապարակումը կանխելու նպատակով, իմ գիրքը դարձել է ամենավաճառվողն աշխարհում»,- սեպտեմբերի 18-ին գրել է Սնոուդենը Twitter-ի իր էջում:
«Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում են տների տանիքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ սեպտեմբերի 18-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադրեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի 7-ից մինչև 13-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն`Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը:
«Երկար տարիներ է՝ մենք մեր պահանջը ներկայացնում ենք, նույնիսկ 2000 թվականին ենք ցույց արել, որպեսզի ինչ-որ արդյունքի հասնենք։ Կա անգրագետների մի հատված, որ անընդհատ հարցնում է, թե ինչո՞ւ նախորդ Կառավարությունից չենք պահանջել, հիմա ենք պահանջում, բայց ինձ համար Կառավարությունը մեկն է՝ անձն է փոխվել։ Մենք մեր Կառավարության բոլոր ղեկավարներին էլ հարգում ենք»։
Կառավարությունը քննարկվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը:
Որևէ մեկը կասի՞, թե ի՞նչ տարբերություն կա ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Ոստիկանապետի հրաժարականի, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի և որոշ անդամների հրաժարականների և «սահմանադրական կարգի տապալման» շինծու գործով նշանակված դատավորների կողմից դատավարությունից խուսափելու, կամ` մարտի ժամանակ հրամանատարի կողմից դիրքը լքելու և հեռանալու միջև:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ սեպտեմբերի 18-ի հանդիպմանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոստացավ, որ դատական համակարգում իրականացվելու են մի շարք կարևոր փոփոխություններ։
Հայաստանի կառավարությունը կքննարկի Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը:
2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ:
«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։ Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր»։
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ կից գրելով.
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին՝ Արթուր Մկրտչյանին:
Գավառի պետական համալսարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի մի շարք համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:
Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:
Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրը: Մեկ դար առաջ Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված հայրապետանիստը մեկ դար անց մեկ այլ բարերարի՝ Սամվել Կարապետյանի ջանքերով նորովի կներկայանա այցելուներին:
Աշխարհում միգրանտների թիվը հասել է 272 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի և մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն:
Երևանի քաղաքպետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ՍանիՏեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «ՍանիՏեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Այսօր «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել հենց կազմակերպության գրասենյակի առջև: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը և աշխատանք: Ասում են՝ մինչև օգոստոսի 28-ն աշխատել են, հետո էլ՝ մատնվել հարկադիր պարապուրդի: